вторник, 7 августа 2012 г.

ԱՎԵԼ-ՊԱԿԱՍ


Արևը կրակ էր թափում, տանը օդ չկար շնչելու:Ալարելով էի ձեռքս գործի գցում:Չէ,էս շոգին շուկա գնալս չէր գալիս,բայց տանը միրգ չկար:Կեսօրը արդեն կիսվել էր,բայց ես դեռ ինձ համոզում էի,  մտքիս մեջ անընդհատ կրկնելով`<Ով ալարի`ոչ դալարի>:
-
Ավել, ավել,-բակից լսվեց մեկի աշխույժ ձայնը:
-
Ճգնաժամը հաղթահարած ավել,պուլտով ավել,դափնեկիր ավել,-ամեն գնով ուշադրություն էր ուզում հրավիրել ձայնը, ձգվելով բազմահարկ շենքերի բոյով մեկ,կախվելով բնակիչների ականջներից...
-
Ավել`< Միսս մոլորակ-2015>, հինգ տարվա գարանտիա,-փորձում էր համոզել ինքնավստահ ձայնը:Մի պահ ձայնը կտրվեց ու հետո`նորից.-
Բարեկենդանն եմ, եկել եմ,լավ ավել,պուլտով ավել,-հետո իբր ջղայնացած ու հատու,-ես ձեր ժամանակը չունեմ, դուրս եկեք:
Է,հա,բայց  ով դուրս կգար,ավլելու հավես ոչ մեկը չուներ:
Դուրս եկա տանից.ոտ-ոտ քայլելով մի քանի հարյուր մետր`հասա շուկա:Էս շուկա կոչեցյալը փողոցային էր:Հիմա մայթերը զբոսանքի հավես էլ չեն ունենում, պատրանք չեն փայփայում ,<լուսնի ափսե>էլ չեն գլորում:Հիմա եթե գլորում էլ են,ապա`անվադողեր:Թեպետ անվադողերը չեն գլորվի,եթե մայթող անցնող մարդ չլինի….Վաճառողները ապրանքը շարում են հարմարանքների վրա, եթե  հասկացող մարդ ես` մի կպիր,ավելի շուտ`մի քայլիր մայթով քեզ համար, հենց այնպես:
Փողոցային առևտրով լի բազմամարդ փողոց,խաչմերուկից-խաչմերուկ լիքն ու բազմատեսակ հասուն մրգերի գայթանք,գյուղական բնամթերքներ, հագուստներով ծանրաբեռ,  ճաքած պռոշներով մայթեզրեր:
Անցած օրերի համեմատ այսօր շուկան թանկ է:
-
Չի էժանանում էլի,-նեղսրտեցի ես:
-
Միթամ միրգ կա,որ էժանանա էլ,-հանդիմանանքով ասաց գլխաշորով գլուխը փաթաթած ծեր վաճառողուհին,-ամբողջը կարկտահարվեց:Ու ավելացրեց.-
Վաղն էլ շուկա չկա,հիմա ինչ քեզ  պետք ա` առ- տար:
-
Ինչու վաղը շուկա չկա:
--
Մենք էլ չգիտենք,-ուսերը թոթվելով մեջ մտավ կողքի կանգնածը,-ասել են ,որ վաղը չկանգնենք,դրանից հետո էլ չգիտենք` կթողնեն կանգնենք,ինչ պայմաններով,-շարունակեց ձգել նա:
-
Ով է ասել:
-
Ով որ տեղի փողերը գալիս տանում ա:Օրը հազար հինգ հարյուր փող եմ տալիս:
-
Էստեղ, մայթին կանգնելու համար,ապրանքդ վաճառելու համար էդքան փող ես տալիս,-զարմացած ձևացա ես ու շարունակեցի,-գոնե գիտես ում ես տալիս:
-
Թաղապետարանից մարդ ա գալիս միլիցու հետ, ումից ինչքան ստացվի`հավաքում են,տանում,-նորից մեջ մտավ կողքի կանգնածը:
-
Ձեր տված դրամի դիմաց կտրոն տալիս են,-նորից կպա ես:
-
Չէ,ինչ կտրոն:Կտրոն ուզենք`փողը կավելացնեն:
-
Էս  երկիրը ձերն էլ է չէ,բա փող եք տալիս`չիմանաք ինչի համար,ում?
Վաճառող ծեր կինը ինձ էր նայում մորթված գառան հայացքով:Շրջվելով նրանից մոտեցա ծիրան վաճառող հարևան`սև մատիտով ընդգծված կոպերով,վառ կարմիր ներկած շրթունքներով երիտասարդ կնոջը: Հասած ծիրանները փորները պատռած անհամբեր խառնվել էին մեկը մյուսին:Ալարելով սկսեցի առողջները ջոկել ու հետն էլ զրուցել կնոջ հետ:
 -Դու տեղի համար ինչքան ես տալիս,-հարցրեցի:
-
Ես մյուսներից քիչ եմ տալիս,գիտեն` զինվոր տղա ունեմ,դրա համար ինձանից հինգ հարյուր դրամ են վերցնում,-լավություն են անում,-վրա բերեց նա:
Քանի երեխա ունեք,- հարցրեցի `շարունակելով կռացած ջոկել ծիրանը:
-
Երեք տղա ունեմ:
-
Աստված պահի:-Այնպես ասացի, ասես ինձ ու իմ երեք  որդիներին ասելուց լինեի, հետո հարցրեցի.-Ամուսին ունեք:
-
Չէ, ամուսին չունեմ, զինվորիս համար պապիրոս փոխանակումով եմ հասցնում:Զորամասի մոտի խանութպանին զանգում եմ,հազար դրամանոց լիցքավորման քարտի կոդը ասում եմ,ինքը իրա հեռախոսը լիցքավորելուց հետո տղայիս յոթ հարյուր դրամի պապիրոս ա տալիս:
-
Այ քեզ բիզնես, չէի լսած
Ինչու ասաց,գուցե փորձեց արդարացնել տեղի համար փող վերցնող թաղապետարանի աշխատողին ու ոստիկանին…..
Ուղղելով մեջքս,ծիրանի տոպրակը մեկնեցի նրան, որ կշռի:Երբ ցանկացա դրամապանակը հանել պայուսակիցս, որն այդ ամբողջ ընթացքում կախված էր ուսիցս, անակնկալի եկա:Պայուսակիս դրսի գրպանը բաց էր, բջջային հեռախոսս չկար:Կողք-կողքի շարված վաճառողներին  դիմեցի շփոթված.
-
Ով  տարավ?:
Ոչ ոք գողին չէր տեսել:

Комментариев нет:

Отправить комментарий