вторник, 18 декабря 2012 г.

Օրը գարուն է, առաջին գարնան առաջին օրն է: Ինձ համար ամեն գարուն առաջինն է, իսկ մեջքի վրա պորտաբաց ընկած ձյունը` գուցե այս գարնան վերջին ձյունն է: Արևի շողերը կսմթում են ձյան ճերմակությունը`պսպղուն մատնահետքերը թողնելով հայացքիս վրա: Աչքերիս մեջ կաթոց է: Բարձրաձայն ծիծաղելու թաքուն տենչից ձյունն ուղղակի փափկել է`ծանրությունը սազում է հողին: Արևը մրսում է` թրջվել է հալոցքից: Ես նրան տուն եմ կանչում....