суббота, 28 ноября 2015 г.

Երեկ երջանիկ էի`ասես Աստծուն  փրկած լինեի….խաչից: Ուրախությունս չթաքցրի իմ շրջապատի  մարդկանցից, մտածելով ` նրանց էլ մաս հանել: Նախանձեցին  իմ ուրախությանը և տխրեցին չուզելուց: Իմ երջանկությանը  ես էլ երկար չդիմացա: Որ ուրիշները  տխուր էին, որ երջանիկ  չէին նրանք` փշրեց իմ ուրախ միտքըԵրեկվանից  ամպոտ օր լինեմ ասես, որ անընդհատ թաց է կաթոցից: Ոչ մեկի պետքն էլ  չէ
****  ******   *****
Նա կարծում էր, որ իր հորն է նման, կամ`մորը: Երկուսից`մեկին: Գուցե երկուսին էլ նման էր`չգիտեր, չէր տեսել ծնողներին: Որ Աստծուն էլ նմանություն ուներ, մտքովը  չէր էլ անցնում` Աստծո անունը չէր լսել: Բարի էր, հեզ, կամեցող: Պատվիրանները պահում էր, թեպետ դրանց տեղը չգիտեր: Իսկը` Աստծո գառ: Ինքն այդ մասին էլ  չգիտեր: Երկրային կյանքը կարճ էր, ինչպես բոլոր զառամյալ ծերերինը: Մեռավ, որ ետմահու անմահանար: Դրախտի դռներից անարգել  մտավ: Որ ինքը դրախտում է`չիմացավ, չհասկացավ դրախտայինը:

Երանելի մարդ էր
******   *****  
Ընթերցանության ողջ ընթացքում միտքս խուտուտ էր գալիս`ծիծաղում էի բարձրաձայն, աչքի պոչով շուրջս նայելով`չասեն թե գժվել է: Մի կուշտ ծիծաղելուց հետո,  ցանկացա որ ուրիշներն էլ ծիծաղեն: Մի երկուսին հարցրի`կարդացել են Ս. Կոսյանի  <<Հետ նայիր, եթե առջևում ոչինչ  չի երևում>>  թերթում տպագրված  պատմվածքը: Ասացին, որ վերնագրից առաջ չեն անցել
-Իզուր, վերնագիրը թողեք վերջում,- համոզում էի ես:Ախր շատ էի ուզում, որ նրանց միտքն էլ խուտուտ գար:Էս մտքից էլ միտքս երանելի գոհություն էր պարգևում ինձ` ոնց որ կշտացած երեխա լինեի:
Հեղինակի նկարի հետ ահագին կռիվ տվեցի`դուրս չէր գալիս:
-Էս տնաշենը մի ուրախ նկար չուներոր էսա դրել,- մտածեցի: Մտածեցի..ու համոզված որ չունի, ֆոտոսարքս առած գնացի նրան լուսանկարելու: Այ քեզ բան-ման`չէր ուզում լուսանկարվել:Ասում եմ եկել եմ ձեր իսկ օգուտի համար, հին լուսանկարով որտեղ էլ լինեք ձեր պատմվածքի  սատանան ձեզ կգտնի: Էնպիսի ֆոտոներ անեմ, որ ոչ մի սատանա ձեզ չճանաչի: Մի կերպ համոզեցի,  որ նկարվելուց  ...ժպտա:
-Բա ոնց, թող սատանայի քամակը ինչքան ուզումա վառվի, թող հասկանա, որ ինքը ձեր թիկունքում էլ մնալու է, հարգելի գրող ընկեր Կոսյան,- մտքիս մեջ ասացի նրան:
Ժպիտը որսալն   ստացվեց.
-Թող հենց էս լինի սատանայի էրեսծեծանքը: Թե չէ ուր գնաս`սատանան առաջ է ընկնելու: Սիրտդ նեղվելու է, ձենդ փորիդ մեջ ոչ մեկի ականջը չի գտնելու, աչքիդ էլ ոչ մի բան չի գալու: Որ ճամփով որ ինքը գնա, ուզենաս թե չուզենաս հետևելու ես նրան: Քո անունից ձեռ չի քաշելու: Արդյունքում մնալու է սրտացավդ,- մտմտում էի ես: Չէ, դրան պետք է գցել մոլորության մեջ`աչքին թոզ փչել, որ մարդուն ու նրա ստվերին խառնի, չկարողանա սևը սպիտակից ջոկել:Ինչու պիտի չսխալվի, հո Աստված չի? Թող  իմանա, որ ստվերդ օտարի է: Ոտնահետքերդ կխառնի ետևիցդ գալով: Ուրիշների թիկունքին վստահողները հետևում են կույր-կույր: Ըհըն, կարելի է օգտվել սատանայի կուրությունից: Կարողա գնա ու իր փորած ունայնության փոսն ինքն ընկնի: Էն ժամանակ Աստված էլ չի փրկի:
-Ետևս անցիր սատանա,- ասաց ու պրծավ Քրիստոսը: Սրանից հեշտ գործ: Թող աչքից հեռու դե գնա ծխա ու մխա: Մի կողմդ շաշ արած պիտի ապրես, թող ուժեղ հոտառությունից բախտագուշակների սիրտը խառնի: Թե չէ ինչիդ է պետք սատանային վառելու համար  նրա կրկնօրինակը  սարքել, հետո կախել նրան, հետո...Քո ինչին է պետք սատանա սարքելը: Բացի էդ էլ` ավելորդ վճարումներ հարկային մարմիններին: Չէ,  վառելու համար չէ`սարքելու համար: Ոնց չգիտեիր, սատանայի հետ գործ ունենալը  խաղ ու պար չէ: Աստծուց ամենօրյա հացի խնդրանքով տնից դուրս եկողների թիվը սատանան գիտի: Տանը նստած տեղը ոչ մինը մյուսի բուռը չի դնում: Ինտերպոլով փնտրվողների ցուցակում պիտի քեզ չճանաչեն: Լուսանկարների բազմազանությունը կարևոր է: Պաշտպանական ռեֆլեքս մշակելու համար դեմքիդ միմիկան անընդհատ պիտի փոխես: Կարևորը`սատանան դրան երկար   չի դիմանա...

******   *****   
ԴՈՒ   ԷԼ   ….ԴՈՒ  ՉԵՍ      /2012թ. 30հունիսի/Վերում կուտակված անձրևով լի ամպերը  մթագնած հայացքով չափում էին   ապրողներիս` վերևից  ներքև: Օրվա  մռայլ տրամադրությունը չէր դադարում իմը լինելուց: Որոտը ցնցեց ինձ էլ:
-Մի վախենա, քեզ չի հասնի,-շշնջաց մեկն իմ ներսում: Վախենալով մնացի պատուհանին  հպված.
-Թող ինչ լինում է լինի, պիտի տեսնեմ ամպրոպի պորտալարը:
Երկնքի կուրծքն ասես այրվեց:Անձրևի մի քանի խոշոր կաթիլ  արցունքի նման ակոսեց պատուհանիս ապակին ուվերջ: Վերջ, սա աշխարհի վերջը չէ, և ոչ մի վերջ էլ վերջը չէ: Հուսադրող է, որ քեզանից հետո աշխարհն ապրում է, որ քեզ անհիշության չի մատնի: Ուզում ես քեզ գեղեցիկ հիշեն, վերջին պահին մոռանում ես դրա մասին, ամեն ինչի մասին, ամենքի մասին: Ամպերով ու թաքնված արևով  երկնքից մի կում օդ ես աղերսում, քեզ այնքան հարազատ ու այլևս օտար աշխարհից մի պահ շունչդ  պահում ես  ու վերջ: Հետո էլի լավ է լինում`հոգին ապրում է: Դու էլ քո դրախտում գտնում ես քեզանից առաջ գտնվողներին: Դու էլԴու չես լինում:
Լավ է, նորից լինել անհոգ մանկան անմեղությամբ, նորածնի պես քնած ժամանակ ժպտալ աշխարհին: Լավ է հավատալ, որ ամեն մի վերջ սկիզբ է նորի, որ չապրած օրերդ քոնն են լինելու մի օր: Լավ է, որ վախերին չհավատալով ես ապրում, թեպետ կյանքը լի է ախերով  ու վախերով, թեպետ օրերի խեղճությունը տխրությամբ է թովում:
Լավ է, որ ապրում ես  ինքդ քեզ նման: Սգում  հարազատ ու մտերիմ մարդկանց օտար մահերը,  թաքցնելով սեփական  մահի սպասումը: Ով ասաց, որ մահվան մասին խոսելուց`կանչում են նրան: Արարելու կարողությունն ավելին է մեռնելու վախից: Ցանկալի    բերկրանքը արարման երկունքից է տրվում`  հաղթանակի նման :
Մշուշված  օրվա  կիսաբաց աչքը չէր խաբում` տեղ-տեղ կապույտին էր տալիս: Վաղը  երկինքն  արևոտ  կլինի երևի: