вторник, 7 августа 2012 г.

ԵՎ ՄԱՀՎԱՄԲ ՓԱՌԱՎՈՐՎԵՑ


-Կմեռնեմ,եթե ուզածս պտուղը չուտեմ,-ասաց մարդը և կերավ սրտի ուզածի չափ:Մահն այդ ժամանակ ըմբռնումով մոտեցավ նրա խոսքին, մտածելով`  խակ է նրա միտքն էլ իր տիրոջ նման և չի հսկում բերանից դուրս եկածը և լեզվի տակ ոսկոր չկա,որ ցավեցնի: Եվ  մարդու սրտովն եղավ:Եվ նա շարունակեց ապրել:Եվ անցավ ժամանակ:
-Կմեռնեմ,եթե փառքը ոտքերիս տակ չընկնի,-ասաց մարդը և նա հասավ փառքի ետևից ու բարձրացավ նրանից վեր:Եվ մահը աչք փակեց  նրա հասած տեղին և նորից  նրա սրտովն եղավ:Եվ անցավ ժամանակ:
 -Կմեռնեմ,եթե փառքից զրկվեմ,մտածեց մարդն ու ծանրացավ փառքի ուսերին:Եվ փառքը գլորվեց գետնին:Եվ մահը ականջի ետևը գցեց լսածը`տեսնելով ինչպես է տանջվում անօգ  մարդը:Եվ անցավ ժամանակ:Եվ մարդը շարունակեց ապրել:
-Մեռնեմ, ազատվեմ անարժան  կյանքից,-կիսասիրտ ասաց այլևս ուժասպառ մարդը:Եվ մահը համբերատար  առավ նրա միտքը:Բայց նրա սիրտը շարունակեց բաբախել:
-Մահը փառք է, լավ կլինի շուտ մեռնի -պրծնի,-ցանկացան բարի մարդիկ:Եվ մահը լսելով` բոլորի կամոք,  նստեց նրա շնչին:
Եվ մահվամբ փառավորվեց նրա  հոգին….

Комментариев нет:

Отправить комментарий