воскресенье, 5 апреля 2020 г.


Մի քիչ հումորով` էս անձև օրով…
-Ես քեզ չեմ հավատացել:
-Երբվանից?
-Երբ քո անունը սկսել է շրջանառվել:
-Իսկ մինչ այդ:
-Մինչ այդ անունդ չգիտեի:
-Բայց հիվանդանում էիր, չէ?, հազում, փռշտում, ջերմում…
-Հա, հիվանդանում էլ էի, փռշտում էլ էի, հետո ինչ:
-Որ անունս լսեցիր, չսարսափեցիր:?Չվախեցար հիվանդանալ-մեռնելուց:
-Չէ, մինչ էդ էլ աշխարհում ապրել-մեռնել կար, քո անունը լսելուց հետո  մտածեցի աշխարհի թագակիրները չար կատակ են անում`դե ասենք թե Երկիր մոլորակի շունչ են բացում, թոքերը մաքրում:
-Բայց իմ անունը շահարկելով? Ինչու այդպես մտածեցիր, որ աշխարհը շատ է կեղտոտվել, դրա համար?
-Դու  գիտեիր? Որ աշխարհը կեղտոտ է, աշխարհի թագակիրներից էիր լսել?
-Ինչ աշխարհի թագակիրներ, ես չինական ծագում ունեմ:
-Բայց լավ էլ դիմացար չին ժողովրդին, որակի թեստ անցել ես ?:
-Չէ, չդիմացան, իրենցից հեռացրին, ես էլ աշխարհական դառա`իրանցի, իտալացի, ֆրանսիացի, ամերիկաց: Հա, լավ արեցին` բալքի ուրիշներն էլ մի օգուտ քաղեն ինձանից`աղքատանալ-հարստանալ կա, բաժնետոմսերի էժանանալ, կյանքի թանկանալ…մի խոսքով փախտական դառա: Բայց լավ հասցրի` սահմանների ու փակված դռների արանքում չմնացի, անունս հնչեց բարձրակարգ թագավորական երկրներում, բարձր ամբիոններից ինձ են թագակիր անվանում:
-Բայց դու քո գոյությանը հավատում ես ըսկի?
-Կարևորը աշխարհովի հավատում են, որ ես կամ: Աստծուցդ էդքան չեն վախենում, ինչքան ինձանից:
-Աստված սեր է, ինչու վախենան:
-Բա  Աստծո դատաստանի ու աշխարհի վերջի մասին ումից եմ լսել:? Չեմ ասում դատաստանից վախեցողն եմ, ես անում եմ այն, ինչ սիրով հնարավոր չէր անել:
-Համա թե  լեզու ունես:
- Աշխարհակալներին մատչելի լեզու է, իրանց ուզած ձևով թարգմանում են ու երկրի բնակչությանը սեփականաշնորհում:
-Չէ, երկրներ կան, որ քեզ ու քո լեզվով խոսողին հակառակվում են`հասկանալու բան չեք: Հրեն Բելոռուսի Լուկաշենկոն, քեզ քո անունով չի դիմում, ասում է դու կորոնա պսիխոս ես:
-Ճիշտ է ասում Լուկաշենկոն, էդքան էլ սխալ չի, կորոնա պսիխոս էլ եմ, սթրես էլ եմ: Բա մարդկանց իմունային համակարգ եմ փչացնում իմ անունով, որ հեշտ հիվանդանան, ձենները դուրս գա:
-Բա ասում են չինացիների կերած չղջիկի  պատճառով ես տարածվել:
-Բա որ չղջիկի միս ուտելու պատճառով է, էդ ինչու են չինացիներին արգելում շան ու կատվի մսի վաճառքը, իմ անվան հետ շուն ու կատու չկապեն, ժողովրդին սովի չմատնեն: Թեպետ` թող շներն ու կատուները ազատություն ստանան, իրարից անկախ ապրեն, ինչքան կապրեն-ապրեն…
- Ոչ լինի դրանց ազատ ապրելը, տեսնում եմ`շները խմբերով են թափառում  անմարդ փողոցներում: Երևի նրանք էլ իրենց են թագակիր կարծում` խմբակային են հաչում:
-Ես գետնաքարշ, մանր-մունր կենդանիներին հետաքրքիր չեմ`թող իմ անունից հեռու մնան, ոնց որ առաջներում ապրում էին ու սատկում: Ինձ թագակիր են անվանում`կորոնա, հասկացար, կորոնա, էական չէ`կորոնա վիրուս, թե կորոնա սթրես, մեկ է, մարդու համար եմ`ընդեմ մարդկության:
-Հա, արդեն հասկացել եմ, մեջդ հեչ մարդկություն չկա ….  





Комментариев нет:

Отправить комментарий