вторник, 10 марта 2020 г.

Մատաղի գառ էր`սպիտակ ու սիրուն, թմփլիկ ու մաքուր պահած: Երեխաներով իրար հերթ չէինք տալիս շոյել  գառի գլուխը, իսկ նա մեր անմեղ մոտիկությունից փախչելով հորս հետևից էր գնում: Հայրս ձեռքը տանում էր հնամաշ <ֆրենչի> գրպանն ու բուռ արած գարի հանելով ձեռքը մեկնում գառի դնչին: Սա ուտում էր գարին` հորս մատները լիզելով, ու շարունակում հորս մոտիկ մնալ: Այնպես պայծառ օր էր`մաքուր օդով, մանուկներիս մտքի պես պայծառ: Օրը դեռ կեսօրին չէր հասել, գիտեինք, որ գառը մատաղացու է`հայրս պիտի մորթեր: <Հայր մեր>-ը չգիտեինք, բայց գիտեինք, որ գառը Աստծո սերն ու բարեգթությունը շահելու համար  է …

Գառի գլուխը հետո էլ չէինք շոյում` արյունոտ էր: Որ ուզենայինք մոտիկանալ, մեծերը մեզ մոտ չէին թողնի` մեզ այդպես էր թվում ու լռակյած կողքից խղճում էինք գառին, մինչդեռ գառի բաց աչքերը անթարթ նայում էր բոլորիս….

Միսը շատ համեղ էր, չփչփացնելով վայելում էինք դրսում `տախտակներով կապած երկար  սեղանի ծայրին հավաքված: Գառը չէր հասցրել վախենալ, դրա համար էլ միսը համեղ էր`հայրս  դա գիտեր, հետո մենք էլ դա հասկացանք: Հայրս էլ մեր նման  տերունական աղոթքը չգիտեր, որ սկսվում էր` <Հայր մեր>-ով,  և վերջանում Աստծո  արքայության ու փառքի լինելիության հավիտենությամբ:

Հայր մեր, որ յերկինս ես…. 


Комментариев нет:

Отправить комментарий